Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդը կարևորել է Սաուդյան Արաբիայի դեմ պայքարը
https://parstoday.ir/hy/news/world-i63764-Բրիտանիայի_լեյբորիստական_կուսակցության_առաջնորդը_կարևորել_է_Սաուդյան_Արաբիայի_դեմ_պայքարը
Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդը կարևորել է Սաուդյան Արաբիայի և ծայրահեղական խմբավորումներին ֆինանսապես հովանավորող արաբական մյուս վարչակազմերի դեմ լուրջ պայքարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2017 09:29 Asia/Tehran
  • Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդը կարևորել է Սաուդյան Արաբիայի դեմ պայքարը

Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդը կարևորել է Սաուդյան Արաբիայի և ծայրահեղական խմբավորումներին ֆինանսապես հովանավորող արաբական մյուս վարչակազմերի դեմ լուրջ պայքարը:

Ջերեմի Քորբինն ասել է.«Բրիտանիան պետք է դժվար բանակցություններ անցկացնի Սաուդյան Արաբիայի և Պարսիցծոցյան մյուս արաբական երկրների հետ, որովհետև նրանք հովանավորում են ծայրահեղականությունն ու ֆինանսավորում նրանց:

Նա նշել է, որ Բրիտանիայում պետք է վերացնել իսլամատյացությունը և հասարակության մեջ ստեղծված ճեղքվածքը, որի համար հարկավոր է մասնակցել հունիսի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Ջերեմի Քորբինը, ով իր կուսակցությանն առաջիկա ընտրությունների հաղթող է համարում, նշել է, որ չնայած Լոնդոնում շաբաթ երեկոյան տեղի ունեցած հարձակումներին, ընտրությունները կայանալու են նախապես սահմանված ժամկետում:՛

Բրիտանիայի լեյբորիստական կուսակցությունը քննադատել է երկրի վարչապետ Թերեզա Մեյին՝ ոստիկանության ուժերի փոքրաթիվ լինելու կապակցությամբ և կրկնել է իր հատարարությունը` 10 հազար ոստիկանության պաշտոնյա ավելացնելու կապակցությամբ:

Վերջին սոցհարցումների արդյունքները վկայում են այն մասին, որ Ջերեմի Քորբինի գլխավորած Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդը մոտենում  է Թերեզա Մեյի ղեկավարած իշխող պահպանողական կուսակցությանը: