ԱՄՆ-ի դերը ՝ արաբական երկրների միջև լարվածություն առաջացնելու հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i63832-ԱՄՆ_ի_դերը_արաբական_երկրների_միջև_լարվածություն_առաջացնելու_հարցում
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է.-«Տարածաշրջանում արաբական երկրների միջև վերջերս ծագած տարաձայնությունն ԱՄՆ-ի միջամտության հետևանքն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2017 07:52 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի դերը ՝ արաբական երկրների միջև լարվածություն առաջացնելու հարցում

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է.-«Տարածաշրջանում արաբական երկրների միջև վերջերս ծագած տարաձայնությունն ԱՄՆ-ի միջամտության հետևանքն է»:

Հունիսի 5-ին, անդրադառնալով Կատարի և Արաբիայի միջև ծագած լարվածությանը, Ալաեդդին Բորուջերդին ասել է.«ԱՄՆ նախագահ ՝ Դոնալդ Թրամփի Արաբիա կատարած այցի առաջին հետևանքը տարածաշրջանի երկրների միջև խնդիրների հարուցումն էր»:

«Օտար երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի միջամտությունը ՝ որպես իսլամական երկրների ճանաչված թշնամի, որը մշտապես իր օրակարգում է ունեցել իսլամական երկրների միջև պառակտում սերմանելու ծրագիրը, ոչ մի կերպ չի կարող կարգավորել տարածաշրջանի խնդիրները».-ասել է Բորուջերդին:

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի խոսքերով.«ԻԻՀ-ն ի սկզբանե դեմ է եղել տարածաշրջանում օտար երկրների միջամտությանը և հուսով է , որ տարածաշրջանի երկրները պետք է հաշվի առնեն այն կարևոր ու առանցքային քաղաքականությունը, որ տարածաշրջանի խնդիրները պետք է կարգավորեն հենց իրենք ՝ տարածաշրջանի երկրները»: