Թրամփը Կատարի էմիրին օգնություն է առաջարկել ճգնաժամի կարգավորման հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i64034-Թրամփը_Կատարի_էմիրին_օգնություն_է_առաջարկել_ճգնաժամի_կարգավորման_հարցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգնություն է առաջարկել Կատարի էմիրին արաբական երկրների հետ ճգնաժամի կարգավորման հարցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2017 04:13 Asia/Tehran
  • Թրամփը Կատարի էմիրին օգնություն է առաջարկել ճգնաժամի կարգավորման հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգնություն է առաջարկել Կատարի էմիրին արաբական երկրների հետ ճգնաժամի կարգավորման հարցում։

Այս մասին Թրամփը հայտնել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ- Թանիի հետ հունիսի 7-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տունը։

Նախագահը շեշտել է այն կարեւորությունը, որ տարածաշրջանային բոլոր երկրները աշխատեն միասին ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը կանխելու ու ծայրահեղական գաղափարախոսության առաջխաղացումը դադարեցնելու ուղղությամբ։ Թրամփը առաջարկել է կարգավորել դիվանգիտական ճգնաժամը, այդ թվում Սպիտակ տանը հանդիպման միջոցով։

News.am