Հունիս 10, 2017 12:08 Asia/Tehran
  • Իսպանիայի Վալենսիա քաղաքը ճանաչեց հայոց ցեղասպանությունը

Հունիսի 9-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշում։

«Կոմպրոմիս», «Վալենսիա էն Կոմուն» և Սոցիալիստական կուսակցությունները կողմ քվեարկեցին «Արարատ» հայկական միության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի օգտին՝ դատապարտելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և հորդորելով Վալենսիայի խորհրդարանին, Իսպանիայի կառավարությանը, ինչպես նաև Թուրքիային՝ հետևել իրենց օրինակին։ Այդ մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։

armedia.am

 

Պիտակ