Լավրովը մտահոգություն է հայտնել Կատարի հետ արաբական երկրների հարաբերությունների խզման կապակցությամբ
Կատարի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար՝ Սերգեյ Լավրովն ասել է.«Մոսկվան անհանգստանում է Կատարի հետ արաբական երկրների հարաբերությունների խզման կապակցությամբ»:Այս մասին հայտնել է ԻՏԱՌ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Հունիսի 10-ին Կատարի ԱԳ նախարար՝ Մուհամմեդ Բեն Աբդոլռահման Ալե Սանիի հետ հանդիպման ժամանակ, Սերգեյ Լավրովն ասել է.«Ռուսաստանն անհանգստանում է Կատարի հետ Արաբական երկրների հարաբերությունների խզման կապակցությամբ»:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կապ է պահպանում վերջին ժամանակներում ծավալված իրադարձությունների մասնակիցների հետ։ «ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ և այս ջանքերը կշարունակվեն» ,հավաստիացրել է Լավրովը:
Կատարի ԱԳ նախարարը ահաբեկչությունը համարել է Միջին Արևելքի և ողջ աշխարհի դեմ ուղղված գլխավոր սպառնալիքը : Նա ընդգծել է համատեղ ջանքերի անհրաժեշտությունը ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ:
Նշենք,որ Սաուդյան Արաբիան և մի քանի այլ արաբական երկրներ, ԱՄՆ նախագահի Արաբիա կատարած այցից հետո խզել են կապերըԿատարի հետ, վերջինիս մեղադրելով ահաբեկչությունը հովանավորելու մեջ: