Հունիս 21, 2017 07:25 Asia/Tehran
  • Միջազգային ներում կազմակերպությունը քննադատեց ԱՄՆ-ում մարդու իրավունքների վիճակը

Միջազգային ներում կազմակերպությունը քննադատեց ԱՄՆ-ում մարդու իրավունքների համակարգված ոտնահարումը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Միջազգային ներում կազմակերպությունն ԱՄՆ-ում մարդու իրավունքների մասին հրապարակած զեկույցում հայտարարել է. «ԱՄՆ-ն մարդու իրավունքների համակարգված ոտնահարումների, այդ թվում 11-սեպտեմբերյան դեպքերից հետո CIA-ի ծրագրերի համաձայն կասկածյալներին առևանգելու և կտտանքների ենթարկելու անպատժելիությանը վերջ տալու ուղղությամբ որևէ քայլ չի վերցրել»:

Զեկույցում ասված է. «2016 թվականին CIA-ի ղեկավարած գաղտնի կալանավայրերում կտտանքների վերաբերյալ Սենատի համապատասխան կոմիտեի զեկույցից երկու տարի  անց, ԱՄՆ-ն այդ հանցագործությունների հանդեպ դեռևս որևէ արձագանք չի ցուցաբերել»:

«Փախստականների ու միգրանտների հետ կապված մտահոգությունը, ԱՄՆ-ի նահանգային ու ֆեդերալ բանտերում մեկուսացման մեթոդի օգտագործումն ու նաև իրավիճակի վերահսկման համար բռնի ուժի գործադրումը շարունակվում են»,-ասված է զեկույցում:

Միջազգային ներումն անդրադարձել է ԱՄՆ-ի ոստիկանության ուժերի քայլերին, հայտարարելով. «Սևամորթ տղամարդիկ համարվում են ԱՄՆ-ի ոստիկանության ուժերի գլխավոր զոհերը և բողոքի ցույցերի ժամանակ ռազմական մակարդակի հակախռովարարական սարքավորումներից ու սպառազինությունից օգտվելն ու ոստիկանությանը նման զենքերով զինելը, խաղաղ հանրահավաքների կապակցությամբ բողոքարարների իրավունքը հարգվելու շուրջ մտահոգություններ են առաջացնում»:

 

Պիտակ