Հունիս 24, 2017 18:37 Asia/Tehran
  • Ղրղզստանից Սիրիա զորք ուղարկելու հարց չի քննարկվել. Աթամբաևն ի պատասխան Էրդողանի խոսնակի հայտարարությանը

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել է, որ Մոսկվայում անցկացված քննարկումների ժամանակ Ղրղզստանից Սիրիա զորք ուղարկելու հարց չի շոշափվել, գրում է gazeta.ru-ն: 


«Մենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընթրել ենք շուրջ 2.5 ժամ, և այդ հարցն ընդհանրապես չի քննարկվել», - ասել է Աթամբաևը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականներին կարող են ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգ` անվտանգության վերահսկողություն իրականացնելու համար:

Քալընը նաև հավելել է, որ Դամասկոսում կարող են տեղակայվել ռուսական և իրանական, հարավում՝ Դերաայի շրջանում՝ հորդանանյան և ամերիկյան զորքեր:

«Նույնիսկ ռուսներն առաջարկում են ներգրավել նաև ղազախական և ղրղզական ուժերին», - ասել է Էրդողանի խոսնակը:

Ղազախստանի ԱԳ նախարար Կայրաթ Աբդրախմանովն էլ ի պատասխան հայտարարել էր, որ Ղազախստանը «ոչ մեկի հետ բանակացություններ չի վարում իր զինծառայողներին Սիրիա ուղարկելու վերաբերյալ»։

tert.am/

 

Պիտակ