Էրդողան.«Թուրքիան իր զորայիններին դուրս չի բերի Հյուսիսային Կիպրոսից»
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Թուրքիան իր զորայիններին հետ չի կանչի Հյուսիսային Կիպրոսից»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ հակազդելով Հարավային Կիպրոսի նախագահ Նիկուս Անասթասիդասի այն հայտարարությանը, որ Թուրքիան պետք է հետ կանչի իր զորայիններին Հյուսիսային Կիպրոսից, Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.-«Թուրքիան պատրաստ չէ իր զորայիններին դուրս բերել Հյուսիսային Կիպրոսից և այդ մասին ավելի վաղ անցկացվել են բանակցություններ»:
Էրդողանը հավելել է.-«Կիպրոսի թրքբնակ մասը իր անկեղծությունը ապացուցել է, սական հունական մասը և Հունաստանը շարունակում են ներկայացնել տարբեր առաջարկներ»:
Ավելի քան 30 հազար թուրք զորայիններ տեղակայվել են Հյուսիսային Կիպրոսում խաղաղություն և անվտանգությունը պահպանելու պատրվակով: Թրքաբնակ Հյուսիսային Կիպրոսը միայն Թուրքիան է պաշտոնապես ճանաչում: