Նեթանյահու.«Իսրայելն ԱՄՆ-ից ավելի լավ բարեկամ չունի»
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ԱՄՆ-ից ավելի լավ բարեկամ չունի:
Հայֆայի նավահանգստում «USS George Bush» ավիակիր նավը դիտարկելիս Բենիամին Նեթանյահուն նշել է, որ ԱՄՆ-ն Իսրայելից ավելի լավ բարեկամ չունի և հակառակը:
Հայֆայի նավահանգստում մինչև չորեքշաբթի օրը խարիսխ նետած ամերիկյան այդ հսկա նավը պարունակում է 80 կործանիչ, ուղղաթիռ և տարբեր զենքեր:
2017 թ. մայիսին բռնագրաված տարածքներ՝ Դոնալդ Թրամփի այցելությունից հետո կրկնապատկվել է Սիոնիստական ռեժիմի հանդգնությունը, քանի որ ամեն օր նոր տեղաշարժեր են կատարվում Իսրայելի նպատակների իրագործման ուղղությամբ:
2016 թվականին Իսրայելի ռեժիմն ընդլայնեց Հորդանան գետի արևմտյան ափին և մյուս պաղեստինյան շրջաններում պաղեստինցիների բնակարանների ավերման գործողությունները։ Անցյալ տարի, ավերվել են պաղեստինցիներին պատկանող հազար բնակարաններ: