Մյանմայում ավելի քան 80 հազար մուսուլման երեխաներ տառապում են թերսնումից
https://parstoday.ir/hy/news/world-i66612-Մյանմայում_ավելի_քան_80_հազար_մուսուլման_երեխաներ_տառապում_են_թերսնումից
Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) հայտարարել է, որ Մյանմայի արևմուտքում ավելի քան 80 հազար մուսուլման երեխաներ տառապում են թերսնումից:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հուլիս 07, 2017 08:30 Asia/Tehran
  • Մյանմայում ավելի քան 80 հազար մուսուլման  երեխաներ տառապում են թերսնումից

Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) հայտարարել է, որ Մյանմայի արևմուտքում ավելի քան 80 հազար մուսուլման երեխաներ տառապում են թերսնումից:

Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարել է, որ եկող տարիներին Ռախին նահանգում հինգ տարին չբոլորած 80 հազար 500 երեխաներ թերսնման հետևանքով առաջացած խնդիրների բուժման կարիք  կունենան:

Ռախին նահանգում են ապրում Ռոհինգյա ցեղի մուսուլմանները: 1948 թվականին Մյանմայի անկախությունից ի վեր, ծայրահեղական բուդիստները և այդ երկրի բանակայինները կազմակերպված ու նպատակաուղղված կերպով հալածում են մուսուլմաններին:

Անգ Սան Սոչիի կառավարությունը ՄԱԿ-ի փաստահավաք խմբին չի թույլատրում այցելել Ռախին նահանգը և երկրների մյուս շրջանները:

2016 թվականի հոկտեմբերից մինչ այսօր, բուդդիստ ծայրահեղականների և Մյանմայի բանակայինների իրականացրած հարձակումների հետևանքով սպանվել են Ռոհինգյա ցեղի շուրջ 1000 մուսուլմաններ և ավելի քան 90 հազարը  անօթևան են դարձել: