Մերկելը խոսել է Իրաքի տարածքում անկախ Քուրդիստանի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i66790-Մերկելը_խոսել_է_Իրաքի_տարածքում_անկախ_Քուրդիստանի_մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնաբանել է Իրաքյան Քուրդիստանի՝ սեպտեմբերին սպասվող անկախության հանրաքվեն։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 09, 2017 13:14 Asia/Tehran
  • Մերկելը խոսել է Իրաքի տարածքում անկախ Քուրդիստանի մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնաբանել է Իրաքյան Քուրդիստանի՝ սեպտեմբերին սպասվող անկախության հանրաքվեն։

Ինչպես գրում է demokrathaber.org կայքը, G20 գագաթնաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների այն հարցին, թե ինչպես է Մերկելը վերաբերվում Իրաքյան Քուրդիստանի հնարավոր անկախացմանը, Գերմանիայի կանցլերը պատասխանել է. «Ես կողմ եմ Իրաքի տարածքային ամբողջականության շրջանակներում ինքնավար Քուրդիստանի մարզին»։

Նշենք, որ իրաքցի քրդերը հանրաքվեի կգնան այս տարվա սեպտեմբերի 25-ին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին:

Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին, պատասխանելով Մասուդ Բարզանիի հայտարարությանը, հիշեցրել է քրդերին, որ նման բաժանման համար նրանք ոչ այնքան բարենպաստ տարածաշրջանում են ապրում:

Իսկ ահա Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ Անկարան Իրաքյան Քուրդիստանի սպասվող հանրաքվեն սարսափելի սխալ է որակել:

Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե իրաքցի քրդերի անկախության վերաբերյալ հանրաքվեն խոչընդոտվի՝ դա կդառնա նոր արյունալի պատերազմի պատճառ:

Tert.am