«Amnesty International» կազմակերպությունը բողոքել է Բրիտանիայում Արաբիային զենքի վաճառքի օրինականացման դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i66920-amnesty_international_կազմակերպությունը_բողոքել_է_Բրիտանիայում_Արաբիային_զենքի_վաճառքի_օրինականացման_դեմ
«Amnesty International» կազմակերպությունը բրիտանական զենքերի Արաբիա առաքման օրինականցման վերաբերյալ Բրիտանիայի դատարանի ընդունած վճիռը «Եմենում մարդու իրավունքներին հասցված խիստ հարված» է որակել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2017 14:40 Asia/Tehran
  • «Amnesty International» կազմակերպությունը բողոքել է Բրիտանիայում Արաբիային զենքի վաճառքի օրինականացման դեմ

«Amnesty International» կազմակերպությունը բրիտանական զենքերի Արաբիա առաքման օրինականցման վերաբերյալ Բրիտանիայի դատարանի ընդունած վճիռը «Եմենում մարդու իրավունքներին հասցված խիստ հարված» է որակել:

«Amnesty International» կազմակերպության տեղեկատվության կայքի հաղորդմամբ՝ Լոնդոնում գտնվող մարդու իրավունքների պաշտպան այդ կազմակերպությունը երկուշաբթի օրը բողոքել է զենքի առևտրի դեմ պայքարի շրջանակում Բրիտանիայի գերագույն ատյանի դատավճիռը ՝ պահանջելով դադարեցնել Արաբիային զենքի վաճառքը:

Կազմակերպությունը հավաստել է, որ Արաբիայի ռեժիմն այդ զենքերը կիրառում է միջազգային ու մարդասիրական իրավունքներին հակասող նպատակների համար: Ուստի անհրաժեշտ է պաշտպանել պատերազմական տարածքների խաղաղ բնակիչներին:

Բրիտանիայի գերագույն ատյանը երկուշաբթի օրը մերժել է Արաբիային զենքի վաճառքի դադարեցման վերաբերյալ այդ երկրի կառավարությանն ուղղված հասարակական կազմակերպությունների հղած բողոքի նոտան: