Շարունակվում են բրիտանական դատարանի վճռի դեմ բողոքները
https://parstoday.ir/hy/news/world-i67048-Շարունակվում_են_բրիտանական_դատարանի_վճռի_դեմ_բողոքները
Բրիտանիայում մարդու իրավունքների պաշտպան կառույցները շարունակում են քննադատել Արաբիային զենքի վաճառքի գործընթացի շարունակումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2017 08:04 Asia/Tehran
  • Շարունակվում են բրիտանական դատարանի վճռի դեմ բողոքները

Բրիտանիայում մարդու իրավունքների պաշտպան կառույցները շարունակում են քննադատել Արաբիային զենքի վաճառքի գործընթացի շարունակումը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության փոխանցմամբ՝ վերջերս Բրիտանիայի գերագույն ատյոնը մերժել էր Արաբիային և նրա դաշնակիցներին զենքի վաճառքի ընդդիմադիրների հայցն ՝ օրինական համարելով այդ գործարքը: Սակայն մարդու իրավունքների և քաղաքացիական իրավունքների պաշտպան կառույցները և քաղաքական ակտիվիստներն այդ քայլը գնահատել են մարդու իրավունքների ոտնահարում և եմենցիների սպանությանը մասնակցություն:

«Amnesty International» կազմակերպությունը նաև քննադատելով Բրիտանիայի գերագույն ատյանի վճիռը, նշել է, որ դա համարվում է միջազգային համաձայնագրերի ոլորտում Բրիտանիայի հանձնառությունների դեմ որոշում:

Միջազգային կոնվենցիաներն արգելում են ռումբերի արտադրումը, վաճառքն ու կիրառումը : Շատ երկրներ ՝ ներառյալ Բրիտանիան, ստորագրել են հիշյալ կոնվենցիան:

Բրիտանիայում զենքի առևտրի դեմ պայքարի կազմակերպության տեղեկացմամբ, Եմենի վրա Արաբիայի հարձակումների ընթացքում, այդ երկրի կառավարությունն Արաբիային ավելի քան 4 միլիորդ դոլարի արժողությամբ զենք է վաճառել: