Երկրաշարժ Թուրքիայում
https://parstoday.ir/hy/news/world-i67850-Երկրաշարժ_Թուրքիայում
Էգեյան ծովի ափամերձ հատվածում անցած գիշեր տեղի ունեցած 6.3 ռիխտեր ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով երկու հոգի զոհվել, ավելի քան հարյուրը վիրավորվել են:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 21, 2017 19:22 Asia/Tehran
  • Երկրաշարժ Թուրքիայում

Էգեյան ծովի ափամերձ հատվածում անցած գիշեր տեղի ունեցած 6.3 ռիխտեր ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով երկու հոգի զոհվել, ավելի քան հարյուրը վիրավորվել են:

Անկարայից Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության փոխանցմամբ՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 1:31-ին՝ Կոս կղզում: Վիրավորվել են Թուրքիայի Դաթչա, Ռում և Մուգլա քաղաքների բնակիչներ:

Երկրաշարժի հետևանքով, ծովի ջրի մակարդակը բարձրացել է 1.5 մետրով: Վնասվել են էլեկտրասյուներ, մեքենաներ ու շենքեր:

Երկրաշարժից տուժել են Թուրքիայի հարավ-արևմտյան Մարմարիս քաղաքաքի բնակիչները: Տարածքում թեթև ցունամի է գրանցվել: