ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Իսրայելի քայլերի կապակցությամբ
Ինչպես հաղորդել է «Ֆարս» գործակալությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շաբաթ օրն Իսրայելի ռեժիմից պահանջել է դադարեցնել օկուպացված Երուսաղեմում բռնության կիրառումը և Ալ-Աղսա մզկիթում աղոթքի ծիսակարգի արգելումը:
Ալ-Աղսա մզկիթում տեղի ունեցած իրադարձություններից հետո, Սիոնիստական ռեժիմը մուսուլմանների առջև փակել է մզկիթի դռները ՝ սրբավայրում գաղտնի նկարահանման սարքեր տեղադրելով:
Հուլիսի 14-ին, Երուսաղեմում երեք պաղեստինցի երիտասարդներ մահապարտական օպերացիա էին իրականացրել , որից հետո սիոնիստները երկու օրով փակել էին մզկիթի դռները: Նրանք արգելել էին ուրբաթօրյա աղոթքի կայացումը:
Անցյալ կիրակի օրվանից, Ալ-Աղսա մզկիթում պաղեստինցիների ու սիոնիստների միջև բախումներ են տեղի ունեցել:
Իսլամական շատ երկրների ղեկավարներ դատապարտել են մզկիթի դռները փակելու սիոնիստների քայլը ՝ նախազգուշացնելով Իսրայելի ռեժիմի կողմից մզկիթը շահարկելու հետևանքների կապակցությամբ: