ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Իսրայելի քայլերի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i67956-ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարը_մտահոգություն_է_հայտնել_Իսրայելի_քայլերի_կապակցությամբ
Ինչպես հաղորդել է «Ֆարս» գործակալությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շաբաթ օրն Իսրայելի ռեժիմից պահանջել է դադարեցնել օկուպացված Երուսաղեմում բռնության կիրառումը և Ալ-Աղսա մզկիթում աղոթքի ծիսակարգի արգելումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2017 07:17 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Իսրայելի քայլերի կապակցությամբ

Ինչպես հաղորդել է «Ֆարս» գործակալությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շաբաթ օրն Իսրայելի ռեժիմից պահանջել է դադարեցնել օկուպացված Երուսաղեմում բռնության կիրառումը և Ալ-Աղսա մզկիթում աղոթքի ծիսակարգի արգելումը:

Ալ-Աղսա մզկիթում տեղի ունեցած   իրադարձություններից հետո, Սիոնիստական ռեժիմը մուսուլմանների առջև փակել է  մզկիթի դռները ՝ սրբավայրում գաղտնի նկարահանման սարքեր տեղադրելով:

Հուլիսի 14-ին, Երուսաղեմում երեք պաղեստինցի երիտասարդներ մահապարտական օպերացիա էին իրականացրել , որից հետո սիոնիստները երկու օրով փակել էին մզկիթի դռները: Նրանք արգելել էին ուրբաթօրյա աղոթքի կայացումը:

Անցյալ կիրակի օրվանից, Ալ-Աղսա մզկիթում պաղեստինցիների ու սիոնիստների միջև բախումներ են տեղի ունեցել:

Իսլամական շատ երկրների ղեկավարներ դատապարտել են մզկիթի դռները փակելու սիոնիստների  քայլը ՝ նախազգուշացնելով Իսրայելի ռեժիմի կողմից մզկիթը շահարկելու հետևանքների կապակցությամբ: