Վրաստանը կառուցողական ոգով ձգտելու Է կարգավորել հահակամարտությունը ՌԴ-ի հետ. Կվիրիկաշվիլի
Օգոստոս 04, 2017 11:53 Asia/Tehran
Վրաստանը խաղաղ, կառուցողական ոգով ձգտելու Է հասնել ՌԴ-ի հետ հակամարտության քաղաքական կարգավորման:
Այդ մասին օգոստոսի 3-ին հայտարարել Է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալով հանրապետության կառավարության նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Վրաստանն ամեն ինչ կանի, որպեսզի միջազգային ռազմավարական գործընկերների աջակցությամբ եւ խաղաղ, կառուցողական ռեժիմով հասնի Ռուսաստանի հետ հակամարտության քաղաքական կարգավորման»,-ասել Է նա: Վարչապետը նշել Է, որ «Վրաստանի խաղաղ միավորումը երկրի գլխավոր խնդիրն Է»: «Ես բնավ չեմ կասկածում հաջողությամբ եւ խաղաղությամբ այդ նպատակին հասնելուն»,-ընդգծել Է նա:
lratvakan.am/
Պիտակ