Սլովակիայում խորհրդարանական ընտրություններ են
https://parstoday.ir/hy/news/world-i6904-Սլովակիայում_խորհրդարանական_ընտրություններ_են
Սլովակիայի խորհրդարանական ընտրությունները սկսվել են մարտի 5-ին` տեղական ժամանակով 07:00-ին: Ընտրական տեղամասերը պետք է փակվեն 22:00-ին: Ընտրություններին կարող են մասնակցել մինչև 4,4 մլն ընտրողներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2016 16:43 Asia/Tehran
  • Սլովակիայում խորհրդարանական ընտրություններ են

Սլովակիայի խորհրդարանական ընտրությունները սկսվել են մարտի 5-ին` տեղական ժամանակով 07:00-ին: Ընտրական տեղամասերը պետք է փակվեն 22:00-ին: Ընտրություններին կարող են մասնակցել մինչև 4,4 մլն ընտրողներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, սոցիոլոգիական հարցումների տվյալներով՝ հաղթանակի մեծ շանսեր ունի ձախ կենտրոնամետ «Սմեր» կուսակցությունը (սոցիալ-դեմոկրատ), որի ղեկավարն է երկրի վարչապետ Ռոբերտո Ֆիցոն: Հաղթանակի դեպքում նա երրորդ անգամ կդառնա Սլովակիայի վարչապետը: Հարցվածների մոտ 30%-ը նախընտրել է իր ձայնը տալ «Սմեր»-ին: Արևմտյան ԶԼՄ-ները նշում են, որ Ֆիցոյի հաղթանակի մեջ իր դերը կարող է խաղալ նրա խիստ դիրքորոշումը կապված միգրացիայի հետ:

Այնուամենայնիվ, լրատվամիջոցների տվյալներով՝ Սլովակիայի կառավարությունը բախվել է կառուպցիոն սկանդալների և ուսուցիչների ու բուժքույրերի բողոքի ակցիաների հետ՝ կապված իրենց ցածր աշխատավարձերի հետ: Բացի այդ՝ անկախ ներդրումային գրավչությունից, Սլովակիայում նկատվում է բարեկեցության զգալի տարբերություն երկրի տաբեր շրջաններում, իսկ գործազրկությունը գերազանցում է 10%-ը:

ԶԼՄ-ները նշում են, որ Սլովակիայի ընտրություններին հետևում է ԵՄ ղեկավարությունը, քանի որ այս տարվա հուլիսից Սլովակիան պետք է նախագահի Եվրամիությունում: