Պենտագոն. ԱՄՆ-ն կավելացնի Եմենում իր զորուժը
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություն Պենտագոնը հայտարարել է ԱՄՆ-ը կավելացնի իր զորայինների թիվը Եմենում:
Reuters-ի հաղորդմամբ Պենտագոնի խոսնակ Ջեյֆ Դեյվիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զորայինները կգործուղվեն Եմեն` Արաբական Միացյալ Էմիրությունների ուժերի կողքին Ալ-Քաիդայի խմբի դեմ պայքարելու համար:
Դեյվիսն հավելել է.-«Ռազմական գործողությունները նպատակն է Եմենի Շաբու նահանգում ոչնչացնել Ալ-Քաիդա ահաբեկչական խմբի զինյալներին»:
Դեյվիսն ասել է.-«Եմենում ամերիկացի զորայինների թիվը քիչ է և նրանք միայն իրականացնում են անվտանգության հետ կապված առաջադրանքները»:
Սա այն դեպքում, երբ փետրվարի 28-ից ի վեր ԱՄՆ-ի օդուժի կործանիչները 80 հարձակում են իրականացրել Եմենում:
Պենտագոնի խոսնակի հայտարարություններն արվել են այն բանից հետո, երբ ԱՄԷ-ը հայտարարել է որ ռազմական նոր գործողություններ է մեկնարկել Եմենում:
Վաշինգտոնում ԱՄԷ-ի դեսպանատունը հայտարարել է, որ գործողությունները իրականացվում են ամերիկյան և արաբական ուժերի կողմից: