Պենտագոն. ԱՄՆ-ն կավելացնի Եմենում իր զորուժը
https://parstoday.ir/hy/news/world-i69056-Պենտագոն._ԱՄՆ_ն_կավելացնի_Եմենում_իր_զորուժը
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություն Պենտագոնը հայտարարել է ԱՄՆ-ը կավելացնի իր զորայինների թիվը Եմենում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2017 08:00 Asia/Tehran
  • Պենտագոն. ԱՄՆ-ն կավելացնի Եմենում իր զորուժը

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություն Պենտագոնը հայտարարել է ԱՄՆ-ը կավելացնի իր զորայինների թիվը Եմենում:

Reuters-ի հաղորդմամբ Պենտագոնի խոսնակ Ջեյֆ Դեյվիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զորայինները կգործուղվեն Եմեն` Արաբական Միացյալ Էմիրությունների ուժերի կողքին Ալ-Քաիդայի խմբի դեմ պայքարելու համար:

Դեյվիսն հավելել է.-«Ռազմական գործողությունները նպատակն է Եմենի Շաբու նահանգում ոչնչացնել Ալ-Քաիդա ահաբեկչական խմբի զինյալներին»:

Դեյվիսն ասել է.-«Եմենում ամերիկացի զորայինների թիվը քիչ է և նրանք միայն իրականացնում են անվտանգության հետ կապված առաջադրանքները»:

Սա այն դեպքում, երբ փետրվարի 28-ից ի վեր ԱՄՆ-ի օդուժի կործանիչները 80  հարձակում  են իրականացրել Եմենում: 

Պենտագոնի խոսնակի  հայտարարություններն արվել են այն բանից հետո, երբ ԱՄԷ-ը հայտարարել է որ ռազմական նոր գործողություններ է մեկնարկել Եմենում: 

Վաշինգտոնում  ԱՄԷ-ի դեսպանատունը հայտարարել է, որ գործողությունները իրականացվում են ամերիկյան և արաբական ուժերի կողմից: