Թբիլիսիի օդանավակայանի աշխատանքը կաթվածահար վիճակում Է համակարգչային խափանման պատճառով
Թբիլիսիի միջազգային օդանավակայանի աշխատանքը լույս օգոստոսի 10ի գիշերվանից խախտված Է համակարգչային ծրագրի խափանման պատճառով, ինչի հետեւանքով 22 չվերթերից ութն իրականացվել են երեքչորս ժամ ուշացումով, տեղեկացնում Է «Արմենպրես»ը:
Ինչպես «Ինտերֆաքս»ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունում, խնդիրը ծագել Է ուղեւորների եւ ուղեբեռի Էլեկտրոնային գրանցման ծրագրում, ինչի պատճառով այդ գործողություններն արվում են ձեռքով, ինչը շատ ժամանակ Է խլում: «Դրա հետեւանքով գիշերված ժամը 2ից մինչ այժմ ուշացումներով են կատարվել թռիչքները Ստամբուլի, Մյունխենի, Աթենքի, Վարշավայի, Կիեւի, Դուբայի, Անթալիայի, Շարժայի ուղղությամբ»,ասել են մամուլի ծառայությունում:
Այնտեղ նշել են, որ այժմ աշխատանք Է տարվում ծրագրային խափանումը վերացնելու համար, ինչը մասնակիորեն առաջացել Է այն բանի պատճառով, որ օդանավակայանում շուտով գործարկվելու Է նոր մարդատար թերմինալ եւ իրականացվում Է համակարգչային ծրագրերի վերանայման գործընթաց: Թբիլիսիի օդանավակայանի օպերատորը TAV Urban Georgia թուրքական ընկերությունն Է:
Armenpress.am