Թբիլիսիի օդանավակայանի աշխատանքը կաթվածահար վիճակում Է համակարգչային խափանման պատճառով
https://parstoday.ir/hy/news/world-i69452-Թբիլիսիի_օդանավակայանի_աշխատանքը_կաթվածահար_վիճակում_Է_համակարգչային_խափանման_պատճառով
Թբիլիսիի միջազգային օդանավակայանի աշխատանքը լույս օգոստոսի 10­ի գիշերվանից խախտված Է համակարգչային ծրագրի խափանման պատճառով, ինչի հետեւանքով 22 չվերթերից ութն իրականացվել են երեք­չորս ժամ ուշացումով, տեղեկացնում Է «Արմենպրես»­ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2017 08:40 Asia/Tehran
  • Թբիլիսիի օդանավակայանի աշխատանքը կաթվածահար վիճակում Է համակարգչային խափանման պատճառով

Թբիլիսիի միջազգային օդանավակայանի աշխատանքը լույս օգոստոսի 10­ի գիշերվանից խախտված Է համակարգչային ծրագրի խափանման պատճառով, ինչի հետեւանքով 22 չվերթերից ութն իրականացվել են երեք­չորս ժամ ուշացումով, տեղեկացնում Է «Արմենպրես»­ը:

Ինչպես  «Ինտերֆաքս»­ին  հայտնել են  օդանավակայանի  մամուլի ծառայությունում, խնդիրը ծագել Է ուղեւորների եւ ուղեբեռի Էլեկտրոնային գրանցման ծրագրում, ինչի  պատճառով այդ գործողություններն արվում են ձեռքով, ինչը շատ ժամանակ Է խլում: «Դրա հետեւանքով գիշերված  ժամը 2­ից մինչ այժմ ուշացումներով են կատարվել թռիչքները Ստամբուլի, Մյունխենի, Աթենքի, Վարշավայի, Կիեւի, Դուբայի, Անթալիայի, Շարժայի ուղղությամբ»,­ասել են մամուլի ծառայությունում:

Այնտեղ նշել են, որ այժմ աշխատանք Է տարվում ծրագրային խափանումը վերացնելու համար, ինչը մասնակիորեն  առաջացել Է այն բանի պատճառով, որ օդանավակայանում շուտով գործարկվելու Է նոր մարդատար թերմինալ եւ  իրականացվում Է համակարգչային ծրագրերի վերանայման գործընթաց: Թբիլիսիի օդանավակայանի օպերատորը TAV  Urban Georgia թուրքական ընկերությունն Է:

Armenpress.am