ՄԱԿ-ը զգուշացրել է Մյանմայի մուսուլմանների նկատմամբ բուդդիստների թշնամանքը խորանալու կապակցությամբ
ՄԱԿ-ի կողմից Մյանմայի ռոհինգյա մուսուլմաններին ցուցաբերվող մարդասիրական օգնությունների պատճառով, վերջիններիս նկատմամբ ծայրահեղական բուդդիստների թշնամանքը խորացել է:
Մյանմայում ծայրահեղական բուդդսիտների կողմից ռոհինգյա մուսուլմանների նկատմամբ խորացող թշնամանքը մտահոգում է ՄԱԿ-ին:
ՄԱԿ-ը ուրբաթ օրը զգուշացրել է, որ մոտ ապագայում մեծ հավանականությամբ աշխարհն ականատես կլինի Մյանմայի մուսուլմանների դեմ ծայրահեղական բուդդիստների հարձակումների նոր ալիքի:
ՄԱԿ-ը Մյանմայի արևմտյան Ռախին նահանգում գտնվող այդ կառույցի հարյուրավոր աշխատակիցներին զգուշացրել է ծայրահեղականների հարձակումների կապակցությամբ:
Մոտ մեկ միլիոն 100 հազար ռոհինգյա մուսուլմաններ ապրում են Ռախին նահանգում, բայց Մյանմայի կառավարությունը քաղաքացիական ոչ մի իրավունք չի վերապահում այդ կրոնական փոքրամասնության համար: