Բրիտանիան մեղադրվում է մարդու իրավունքների ոտնահարման մեջ
Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները Բրիտանիայի կառավարությանը մեղադրել են՝ միլիարդավոր ֆունտ ստերլինգ արժողությամբ զենքեր Արաբիային վաճառելով մարդու իրավունքների ոտնահարման մեջ:
Press tv հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Amnesty international կազմակերպությունը հայտարարել է, որ Եմենի դեմ հարձակումներ իրականացնելով, Արաբիան ոչնչացրել է այդ երկրի ենթակառուցվածքները՝ այդ թվում հիվանդանոցները:
Amnesty international կազմակերպության տեղեկացմամբ՝ Եմենում Արաբիայի ավիահարձակումների հետևանքով, երկիրը հայտնվել է թերսնման ու խոլերայի հիվանդությունների համաճարակի առջև: Մինչև հինգ տարեկան ավելի քան մեկ միլիոն եմենցի երեխաներ ապրում են շրջաններում, որտեղ մոլեգնում է խոլերա հիվանդությունը:
Բրիտանիան ավելի վաղ խոստացել էր, որ ութ միլիոն ֆունտ ստերլինգ օգնություն է տրամադրելու խոլերայի համաճարակի դեմ պայքարի համար: