Ճապոնիան ՀՀՊ համալիրներ է տեղակայել հյուսիսկորեական սպառնալիքի պատճառով
https://parstoday.ir/hy/news/world-i69652-Ճապոնիան_ՀՀՊ_համալիրներ_է_տեղակայել_հյուսիսկորեական_սպառնալիքի_պատճառով
Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային հարվածի սպառնալիքի պատճառով Ճապոնիան մարտունակության վիճակ է բերել երկրի ՀՀՊ համակարգերը, հայտնում է ՌԲԿ-ն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 12, 2017 20:08 Asia/Tehran
  • Ճապոնիան ՀՀՊ համալիրներ է տեղակայել հյուսիսկորեական սպառնալիքի պատճառով

Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային հարվածի սպառնալիքի պատճառով Ճապոնիան մարտունակության վիճակ է բերել երկրի ՀՀՊ համակարգերը, հայտնում է ՌԲԿ-ն:

 Երկրի արեւմուտքում տեղադրվել են հակահրթիռային պաշտպանության համակարգեր։ Ըստ հյուսիսկորեական իշխանությունների հայտարարության՝ ամերիկյան Գուամ կղզու ուղղությամբ հարվածի դեպքում բալիստիկ հրթիռների հետագիծն անցնելու է ճապոնական Սիմանե, Խիրոսիմա ու Կոտի պրեֆեկտուրաների վրայով։ Հյուսիսկորեական հրթիռները մտադիր են որսալ ամերիկյան արտադրության Patriot PAC-3 ՀՀՊ համակարգերի օգնությամբ։

ՀՀՊ համալիրները սկսել են հյուսիսկորեացի զինվորականների գործողությունների շուրջօրյա մշտադիտարկում։ Բացի դրանից՝ Ճապոնական ծով է ուղարկվել հածանավ, որը սարքավորված է ամերիկյան արտադրության «Իջիս» նավային համակարգով, որն ունակ է ֆիքսել բալիստիկ հրթիռների արձակումները։

News.am