Օգոստոս 18, 2017 17:06 Asia/Tehran
  • Բարսելոնայի հարձակումների պատրվակով, Թրամփը պաշտպանեց մուսուլմանների դեմ բռնարարքները

ԱՄՆ նախագահը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում իրականացված ահաբեկչական հարձակումներից հետո եվրոպական պետություններին կոչ արեց առավել բռնություն գործադրել մուսուլմանների դեմ:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բարսելոնա քաղաքում իրականացված ահաբեկչական հարձակումներից հետո իր թուիթերյան էջում եվրոպական պետություններին կոչ արեց նման հարձակումների կանխման նպատակով մուսուլմանների դեմ օգտվել երկաթե բռունցքի քաղաքականությունից:

ԱՄՆ նախագահն իր թուիթերյան գրառման մեջ անդրադարձել է ամերիկացի գեներալ Ջոն Ժոզեֆ Փերշինգին, ով Ֆիլիպիններում ԱՄՆ-ի տիրապետության շրջանում՝ 20-ր դարի սկզբին Ֆիլիպինների հարավում գտնվող մուսուլմանաբնակ Մորո տարածքի նահանգապետն էր և կոտորածի ենթարկեց հազարավոր մուսուլմանների:

Թրամփն այն պայմաններում է նման հիշատակում կատարել, երբ այս օրերին Վիրջինիա նահանգի Շառլոտզվիլում տեղի ունեցած արյունալի բախումների ժամանակ ամերիկացի ռասիստներին պաշտպանելու պատճառով լուրջ քննադատության է արժանացել:

Պիտակ