Լեհաստանը շարունակում է հակաիսլամական քաղաքականությունը
(last modified Sat, 19 Aug 2017 14:43:12 GMT )
Օգոստոս 19, 2017 19:13 Asia/Tehran
  • Լեհաստանը շարունակում է հակաիսլամական քաղաքականությունը

Կրկնելով իր հակամիգրացիոն և հակաիսլամական դիրքորոշումները, Լեհաստանի ներքին գործերի նախարարը հանդես է եկել Եվրամիության միգրացիոն ծրագրերի վերանայման պահանջով:

Ուրբաթ օրը Լեհաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, Մարիուշ Բլաշակը հայտարարել է, որ Եվրոպայում իսլամիստներն աջակցում են ահաբեկիչներին:

Լեհ պաշտոնյան քննադատել է ԵՄ-ի միգրացիոն քաղաքականությունը՝ պահանջելով գաղթականների առջև փակել Եվրոպայի դռները:

Բլաշակի խոսքերով՝ ԵՄ-ի միգրացիոն քաղաքականությունը միլիոնավոր մարդկանց խրախուսում է գաղթի ճանապարհ բռնել, ինչը ցավալի է:

Իր հակաիսլամական քաղաքականությունը շարունակելով, Լեհաստանի կառավարությունը հակադրվում է ներգաղյալներին եվրոպական երկրներ ընդունմանը և պահանջում է ԵՄ-ի կողմից այդ կապակցությամբ քվոտայի սահմանումը:

Եվրոպայում մուսուլմանները իսլամական խմբերը բազմիցս դատապարտել են աշխարհում իրականացվող ահաբեկչական ակտերը:

Եվրոպական երկրները բախվում են միջին Արևելքում և Աֆրիկայում Արևմուտքի միջամտողական քաղաքականության հետևանքով ստեղծված պատերազմական փախստականների ու ներգաղթյալների ճգնաժամին: