Իսրայելն Ադրբեջանին կմատակարարի արդիականացված «Hermes 900» անօդաչու սարքեր
https://parstoday.ir/hy/news/world-i70688-Իսրայելն_Ադրբեջանին_կմատակարարի_արդիականացված_hermes_900_անօդաչու_սարքեր
Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի սպառազինության կազմ է ներառվել բոլոր եղանակների համար նախատեսված, արդիականացված «Hermes 900» մարտավարական անօդաչու սարքը, որը մշակվել է Elbit Systems ընկերության կողմից։ Այս մասին հայտնում է Իսրայելի ՊՆ-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2017 14:36 Asia/Tehran
  • Իսրայելն Ադրբեջանին կմատակարարի արդիականացված «Hermes 900» անօդաչու սարքեր

Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի սպառազինության կազմ է ներառվել բոլոր եղանակների համար նախատեսված, արդիականացված «Hermes 900» մարտավարական անօդաչու սարքը, որը մշակվել է Elbit Systems ընկերության կողմից։ Այս մասին հայտնում է Իսրայելի ՊՆ-ն։

Արդիականացված «Hermes 900»-ը հաջորդը կարող են ձեռք բերել Ադրբեջանը, Կոլումբիան, Մեքսիկան, Չիլին, Բրազիլիան և Շվեյցարիան՝ հայտնում է NEWSru.co.il-ը։

Պարբերականը նշում է, որ ադրբեջանական ռազմաօդային ուժերի սպառազինության կազմում կա 12 «Hermes 450» անօդաչու սարք, որոնք ներառվել են 2006 թվականին, իսկ 2016 թվականին Իսրայելն Ադրբեջանին է մատակարարել 15 «Hermes 900» դրոններ։

«Hermes 900»-ը նախատեսված է վերահսկողության, ավիապարեկման և հետախուզության համար։ Անհրաժեշտության դեպքում անօդաչուն կարելի է հանդերձել հարվածային համալիրներով։ Սարքը թռիչքներ է իրականցնում մինչև 9000 մ բարձրության վրա և կրում մինչև 350 կգ քաշով ծանրաբեռնվածություն։

 

armradio.am