Լրագրողների պաշտպանության կոմիտեի կոչը Ադրբեջանի ղեկավարությանը
https://parstoday.ir/hy/news/world-i70692-Լրագրողների_պաշտպանության_կոմիտեի_կոչը_Ադրբեջանի_ղեկավարությանը
Բաքվում ձերբակալվել է ադրբեջանական «Թուրան» անկախ լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևը՝ հարկերից խուսափելու և պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է «Բի-Բի-Սի» լրատվական գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2017 15:09 Asia/Tehran
  • Լրագրողների պաշտպանության կոմիտեի կոչը Ադրբեջանի ղեկավարությանը

Բաքվում ձերբակալվել է ադրբեջանական «Թուրան» անկախ լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևը՝ հարկերից խուսափելու և պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է «Բի-Բի-Սի» լրատվական գործակալությունը։

Ինչպես հայտնում են այդ երկրի  ԶԼՄ-ները, Ալիևը տեղափոխվել է Բաքվի Յասամալի շրջանի ոստիկանական վարչություն: Նա հայտնել է լրագրողներին, որ խափանման միջոցի ընտրության վերաբերյալ դատը պետք է կայանա 48 ժամվա ընթացքում:

Նաև  հաղորդվում է, որ Ալիևը հրաժարվել է օգտվել դատարանի տրամադրած պաշտպանի ծառայություններից՝ հայտարարելով, որ ինքն իր փաստաբանն ունի:

Աղբյուրի փոխանցմամբ, «Human Rights Watch» կազմակերպության իրավապաշտպանները նույնպես կոչով դիմել են Ադրբեջանի իշխանություններին՝ հորդորելով չխոչընդոտել լրտավական գործակալության աշխատանքներին:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (ԼՊԿ) կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Մեհման Ալիևին։

«Ադրբեջանը պետք է դադարեցնի քաղաքական նկատառումներով Մեհման Ալիևի և «Թուրան»  լրատվական գործակալության նկատմամբ հետապնդումները։ Իշխանությունները  կանոնավոր կերպով ձերբակալում են լրագրողների և Քրեական օրենսգիրքը ոտնահարելով, ճնշում գործադրում անկախ լրատվամիջոցների վրա»,-նշել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի համակարգող Նինա Օգնիանովան:

Անցած շաբաթ Ալիևը հայտնել էր, որ երկրի իշխանությունները սառեցրել են իրենց հաշիվները: Ադրբեջանի հարկային նախարարության ներկայացուցիչները նաև խուզարկումներ են իրականացրել գործակալությունում և առգրավել են ֆինանսական փաստաթղթերը:

 Panorama.am