Օգոստոս 31, 2017 16:46 Asia/Tehran
  • Հյուսւսային Կորեա.«Ճապոնիան մոտեցնում է իր կործանումը»

Փխենյանը Տոկիոյին նախազգուշացրել է հրթիռային նոր համակարգեր տեղակայելու հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցելու կապակցությամբ:

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Հյուսիսային Կորեայի կառավարության հաղորդագրության մեջ ասված է.«Կանգնելով ԱՄՆ-ի կողքին, Ճապոնիան վաղահաս ոչնչացման առջև է կանգնել և Հյուսիսայի Կորեայի հետ առճակատվելու հարցում ԱՄՆ-ին ցուցաբերած աջակցությամբ մտել  է վտագավոր փուլ»:

Հաղորդագրության մեջ ասված է.«ԱՄՆ-ի ու Ճապոնիայի ռազմական հարաբերությունները վտանգավոր սպառնալիք են Կորեական թերակղզու համար և Ճապոնիան չի գիտակցում, որ այդ գործով  մոտեցնում է իր կործանումը»:

Հյուսիային Կորեայի տարածած հաղորդագրությունը հակազդեցություն է Ճապոնիայի կողմից բալիստիկ հրթիռների դեմ պաշտպանական «Aegis» համակարգի արդիականացման հարցով գործադրվող ջանքերին:

Ըստ այդ ծրագրի՝ Տոկիոն ցանկանում է ձեռք բերել գերարդիական ամերիկյան ռադարներ, ինչը կարող է ընդլայնել համակարգի հնարավորությունները»:

Պիտակ