Պուտինի կարծիքով՝ ԿԺԴՀ-ի վրա ճնշումը փակուղի Է տանում
Կորեական թերակղզու իրադրությունը հարկավոր Է կարգավորել երկխոսության միջոցով՝ առանց նախապայմանների առաջադրման:
Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»ը, գրել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր «BRICS. դեպի ռազմավարական գործընկերության նոր հորիզոններ» հոդվածում, որը զետեղված Է Կրեմլի կայքում: «Վերջին ժամանակներս Կորեական թերակղզում իրադրությունը սրվել Է եւ հավասարակշռությունը պահպանում Է ընդգրկուն հակամարտության եզրին: Ռուսաստանի կարծիքով՝ այն հաշվարկը, թե ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային ծրագրերը կարելի Է կանգնեցնել բացառապես Փենյանի վրա ճնշում գործադրելով, թյուր Է եւ անհեռանկարային», նշել Է Պուտինը BRICS-ի գագաթնաժողովի նախաշեմին, որը տեղի կունենա Չինաստանում: «Սադրանքները, ճնշումը, ռազմաշունչ եւ վիրավորական հռետորաբանությունը ոչ մի տեղ չտանող ուղի են», հավելել Է Պուտինը:
Armenpress.am