Սեպտեմբեր 03, 2017 04:38 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան ջրածնային նոր ռումբ է արտադրել

Հյուսիսային Կորեան կիրակի վաղ առավոտյան հայտարարել է, որ ոչնչացման չափազանց հզոր ուժով ջրածնային ռումբ է արտադրել:

Հյուսիսային Կորեայի լրատվական պաշտոնական գործակալության հաղորդման համաձայն՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հետևել է միջմայրցամաքային հրթիռի վրա այդ ռումբի տեղադրման ընթացքին:

Համաձայն այս հաղորդման՝ ռումբը կշռում է մի քանի հարյուր տոննա և կարող է բարձրության վրա պայթել:

Հյուսիսային Կորեան անցած երեքշաբթի օրը փորձարկել էր բալիստիկ հրթիռ:

Հրթիռն անցնելով Ճապոնիայի երկնքից, վայր էր ընկել Խաղաղ օվկիանոսի ջրերում՝ Ճապոնիայի Հոկայդո կղզու մերձակայքում:

Պիտակ