Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բաքվում
Սեպտեմբեր 04, 2017 17:04 Asia/Tehran
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բաքվում:
Բաքվում սեպտեմբերի 6-ին տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ վեցերորդ հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: Հանդիպման ժամանակ նախարարները կքննարկեն նախորդ հանդիպումներում ընդունած որոշումներ, տարածաշրջանային տարբեր հարցեր: Բացի այդ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն երկկողմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ: Նրան կընդունի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Armenpress.am
Պիտակ