Սեպտեմբեր 04, 2017 23:19 Asia/Tehran
  • Թրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ:

Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը Սպիտակ տան մամուլի ծառայության վրա հղումով:

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են նախօրեին Փհենյանի կողմից միջուկային ռումբի փորձարկումը: Թրամփը հաստատել է, որ Վաշինգտոնը պաշտպանելու է իրեն և իր դաշնաիկցներին՝ «օգտագործելով դիվանագիտական, սովորական և միջուկային հնարավորությունների ամբողջ արսենալը»,-հայտնում է Lenta.ru-ն:

Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 3-ի առավոտյան հայտնել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: ՀԿԺՀ-ում հայտարարել են, որ խոսքը մարտագլխիկի մասին է, որը կարող է օգտագործվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հագեցման համար: Հարավկորեացի զինվորականները պայթյունի հզորությունը գնահատել են 100 կիլոտոննա:

panarmenian.net

Պիտակ