Սեպտեմբեր 05, 2017 07:29 Asia/Tehran
  • Կայացավ Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստը

ՄԱԿ-ի ԱԽ Հյուսիսային Կորեայի միջուկային նոր փորձարկման հետ կապված արտահերթ նիստ է գումարել:

«Ֆրանս 24» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Հյուսիսային Կորեայի միջուկային նոր փորձարկման կապակցությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստի գլխավոր թեման Փխենյանի դեմ միջազգային նոր պատժամիջոցների գործադրման հնարավորությունն էր:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆլեթմանն այս նիստում ասել է. «Կորեական թերակղզում լարվածության սրմանը զուգահեռ, աճում է նաև թյուրիմացությունների և հաշվարկումներում սխալ թույլ տալու վտանգը»:

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին ԱԽ-ի նիստում հայտարարել է. «Եկել է ժամանակը, որ խորհուրդը միջուկային վեցերորդ փորձարկման պատճառով հնարավոր ամենակոշտ քայլերը ձեռնարկի Հյուսիսային Կորեայի դեմ»:

Հակառակ ամերիկացի պաշտոնատարի դիրքորոշման, ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան ընդգծել է, որ ռազմական լուծումը չի կարող կարգավորել Կորեական թերակղզու խնդիրները:

Հյուսիսային Կորեան կիրակի օրը տեղեկացրել է, որ հաջողությամբ ջրածնային ռումբ է փորձարկել:

 

Պիտակ