Բարեգործության միջազգային օրը
https://parstoday.ir/hy/news/world-i71308-Բարեգործության_միջազգային_օրը
Բարեգործության միջազգային օրն ամեն տարի նշվում է սեպտեմբերի 5-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2017 05:35 Asia/Tehran
  • Բարեգործության միջազգային օրը

Բարեգործության միջազգային օրն ամեն տարի նշվում է սեպտեմբերի 5-ին:

Նպատակը հանրության ուշադրության գրավումն է աղքատության եւ հումանիտար սուր խնդիրների հաղթահարման համար բարեգործական կազմակերպությունների եւ առանձին անձանց գործունեության վրա, իհարկե նաեւ նրանց աշխատանքի խրախուսումը եւ աշխարհում մարդկանց, հասարակական կազմակերպությունների ու շահագրգիռ կողմերի մոբիլիզացումը կամավորական ու բարեգործական գործունեությանը մասնակցելու համար:

ՄԱԿ-ի կարծիքով՝ բարեգործությունը, որն օգնում է աշխարհի բոլոր երկրներում աղքատության վերացմանը եւ աղքատ մարդկանց հետ համերաշխության արտահայտումը նպաստում են տարբեր մշակույթների, կրոնների եւ քաղաքակրթությունների մարդկանց միջեւ երկխոսության հաստատմանը:

News.am