ԱՄՆ պետքարտուղարությունը Ռուսաստանի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել
https://parstoday.ir/hy/news/world-i71313-ԱՄՆ_պետքարտուղարությունը_Ռուսաստանի_հետ_համագործակցելու_պատրաստակամություն_է_հայտնել
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը ցավալի է անվանել Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցների թիվը կրճատելու Մոսկվայի որոշումը: Այդ մասին նա հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2017 07:16 Asia/Tehran
  • ԱՄՆ պետքարտուղարությունը Ռուսաստանի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը ցավալի է անվանել Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցների թիվը կրճատելու Մոսկվայի որոշումը: Այդ մասին նա հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում:

Նա նաև հայտարարել է, որ Սան Ֆրանցիսկոյում ռուսական գլխավոր հյուպատոսության փակումը հավասարեցրել է երկու երկրների դիվանագիտական օբյեկտների թիվը:
Նոյերթն ընդգծել է, որ չնայած դրան՝ ԱՄՆ-ն չի արտաքսում ռուս դիվանագետներին հյուպատոսության փակումից հետո:
«Մենք հույս ունենք, որ կկարողանանք վերադառնալ իրավիճակին, երբ մեզ կհաջողվի աշխատել Ռուսաստանի հետ ընդհանուր հարցերի շուրջ»,- հավելել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատուն՝ Վաշինգտոնում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունում խուզարկումներ իրականացնելու Վաշինգտոնի ծրագրերի առնչությամբ:
Ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանը, ինչպես նաև Վաշինգտոնում ու Նյու Յորքում գտնվող առևտրային ներկայացուցչությունները Պետդեպի պահանջով փոխանցվել են ամերիկյան կողմին:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Պետդեպը Ռուսաստանից պահանջել էր մինչև սեպտեմբերի 2-ը փակել Սան Ֆրանցիսկոյում գտնվող հյուպատոսարանն ու Նյու Յորքում, Վաշինգտոնում ՌԴ երկու առևտրային ներկայացուցչությունները: Պահանջն արվել է ի պատասխան ռուսական կողմի առաջարկին առ այն, որ Ռուսաստանում կրճատվի ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների թիվը:

Tert.am