Սեպտեմբեր 05, 2017 19:25 Asia/Tehran
  • Հարավային Կորեայի կողմից Հյուսիսային Կորեային ուղղված պահանջը

Հարավային Կորեայի ՊՆ-ն Հյուսիսային Կորեային կոչ է արել դադարեցնել բալիստիկ ու միջցամաքային հրթիռների արձակունը և միջուկային փորձարկումները:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, հանդես գալով մի հաղորդագրությամբ, Հարավային Կորեայի ՊՆ-ն հայտարարել է.«Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ Կորեական թերակղզին միջուկային զենքերից մաքրագործելու համար»:

Հարավային Կորեայի ՊՆ հաղորդագրության մեջ ասված է.«Հարավային Կորեայի քաղաքական սկզբունքը միջուկային զենք չունենալն է և Կորեական թերակղզում այդ զենքը մերժված է»:

Վերջին օրերի ընթացքում Հարավային Կորեայի մի շարք ընդդիմադիր անձինք ու կուսակցություններ այդ երկրի կառավարությանը կոչ են արել Հյուսիսային Կորեայի հետ բանակցելու փոխարեն ուժերը կենտրոնացնի միջուկային զենք արտադրելու խնդրի շուրջ:

Պիտակ