Յունկերը Հունգարիային կոչ է արել հավատարիմ մնալ իր պարտավորություններին
https://parstoday.ir/hy/news/world-i71435-Յունկերը_Հունգարիային_կոչ_է_արել_հավատարիմ_մնալ_իր_պարտավորություններին
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը մի նամակ հղելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, նրան կոչ է արել կատարել իր պարտավորությունները փախստականների կապակցությամբ: Այս մասին հաղորդել է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 07, 2017 09:02 Asia/Tehran
  • Յունկերը Հունգարիային կոչ է արել հավատարիմ մնալ իր պարտավորություններին

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը մի նամակ հղելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, նրան կոչ է արել կատարել իր պարտավորությունները փախստականների կապակցությամբ: Այս մասին հաղորդել է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը:

Հունգարիայի վարչապետ՝ Վիկտոր Օրբանին հղած նամակում, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ընդգծել է.«Բուդապեշտը ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է կատարի իր պարտավորությունները»:

Նշեն,որ վերջերս Հունգարիան միգրանտների ներհոսքից սահմանները պաշտպանելու համար Եվրոպական հանձնաժողովից 400 միլիոն եվրո   է խնդրել: Յունկերն  ի պատասխան այդ դիմումի, վերոնշյալ նամակն է հղել Հունգարիայի վարչապետին: 

Հունգարիան խիստ  դեմ է միգրանտներին ընդունելու  Եվրամիության քաղաքականությանը: