Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները խոսել են սառեցված հակամարտությունների մասին
https://parstoday.ir/hy/news/world-i71463-Ադրբեջանի_Վրաստանի_և_Թուրքիայի_ԱԳՆ_ղեկավարները_խոսել_են_սառեցված_հակամարտությունների_մասին
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հադիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2017 08:22 Asia/Tehran
  • Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները խոսել են սառեցված հակամարտությունների մասին

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հադիպումը:

Նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանալիձեն լրագրողներին հայտնել է, որ իրենք պետությունների տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակիցներ են: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «1news» լրատվական կայքը, ըստ Վրաստանի նախարարի՝ Ադրբեջանն ու Վրաստանը պետք է մեծացնեն հակամարտությունների կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերը: «Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան արդյունավետ համագործակցում են միջազգային ասպարեզում՝ աջակցելով միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,- ասել է Միխայիլ Ջանալիձեն: Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ընդգծել է դրա լուծման ուղղությամբ ջանքերի ավելացման կարևորությունը: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում երեք երկրների դիրքորոշումը նույն է: Եռակողմ հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հռչակագիր, որում նշվել է Թուրքիայում հերթական եռակողմ հանդիպման անցկացման մասին:  

Ankakh.com