Ադրբեջանը նոր անօդաչու սարքեր է պատրաստվում գնել
https://parstoday.ir/hy/news/world-i71471-Ադրբեջանը_նոր_անօդաչու_սարքեր_է_պատրաստվում_գնել
Իսրաելական «Aeronautics Defence Systems» ընկերությունը Լեհաստանում կայացած ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է նոր ռազմական անօդաչու սարքեր «Orbiter 1K»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2017 12:19 Asia/Tehran
  • Ադրբեջանը նոր անօդաչու սարքեր է պատրաստվում գնել

Իսրաելական «Aeronautics Defence Systems» ընկերությունը Լեհաստանում կայացած ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է նոր ռազմական անօդաչու սարքեր «Orbiter 1K»:

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դա տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ Իսրաելի ՊՆ-ն ժամանակավոր դադարեցրել է կազմակերպության՝ Ադրբեջան զինտեխնիկա արտահանելու արտոնագիրը:

Կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ Իսրաելի ՊՆ-ն ուսումնասիրում է հարցը, և արտահանման ժամանակավոր դադարեցումն ընդամենը տեխնիկական հարց է:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ շուտով Ադրբեջանը հնարավորություն կունենա գնել նաև «Orbiter 1K»-ն: 

Zham.am