Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի բարձր մակարդակի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i71553-Ադրբեջանի_և_ՆԱՏՕ_ի_բարձր_մակարդակի_ներկայացուցիչները_հանդիպում_են_ունեցել
Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադըգովը սեպտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտետի նախագահ, գեներալ Պետր Պավելի գլխավորած պատվիրակության հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2017 11:34 Asia/Tehran
  • Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի բարձր մակարդակի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադըգովը սեպտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտետի նախագահ, գեներալ Պետր Պավելի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը՝ հղում կատարելով Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, Սադըգովը, ընգծելով Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ռազմական կապերի հաջող զարգացումը, ներկայացրել է Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցությունը, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական ուժերի գործունեությունը ՆԱՏՕ-ի տարբեր ծրագրերի շրջանակներում: Անդրադառնալով տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին՝ գերենալ-գնդապետ Ն. Սադըգովը ընդգծել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը հասնելու կարևորությունը»: Վերջինս վստահություն է հայտնել, որ դաշինքը շարունակելու է այդ ուղղությամբ ջանքեր գործադրել: Իր հերթին, Պետր Պավելը ընդգծել է, որ Ադրբեջանը դաշինքի «հուսալի» գործընկեր է, երախտագիտություն հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը՝ Բաքվում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի հետ երկկողմ հանդիպման անցկացմանն աջակցելու համար:

 Ankakh.com