Սեպտեմբեր 08, 2017 17:33 Asia/Tehran
  • Կատալոնիայում կրքերը բորբոքվում են. «Ժողովրդավարության ընթացքը ոչ ոք չի կարող կասեցնել»

Կատալոնական խորհրդարանն անցումային ժամանակաշրջանի մասին օրենք է ընդունել, ինչն անկախության կողմնակիցների կարծիքով, իրավաբանական հիմք կհանդիսանա Իսպանիայի կազմից ինքնավար շրջանի դուրս գալու համար, հաղորդում է BBC-ն:

 

Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, եթե Կատալոնիայի անկախության կողմնակիցները հաղթանակ տանեն հանրաքվեի ժամանակ: Օրենքը կգործի 2 ամիս՝ մինչ խորհրդարանական հանրապետության ձեւավորման գործընթացի մեկնարկը:

Ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանը (Ժեներալիտետը) հանրաքվեի անցկացման մասին օրենք էր ընդունել:

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնի խոսքերով, հանրաքվեի անցկացման որոշումը միաձայն է ընդունվել:

galatv.am

Պիտակ