Միջազգային տասնյակ փորձագետներ ՀԳՀԾ-ի հարցով նախազգուշացրել են Թրամփին
Միջազգային տասնյակ փորձագետներ ՀԳՀԾ-ից դուրս գալու հարցով նախազգուշացրել են ԱՄՆ նախագահին:
«Նյու Յորք Թայմզ»-ի հաղորդմամբ, միջուկային զինաթափման հարցով ավեի քան 80 փորձագետներ մտահոգություն են հայտնել Իրանի և վեցյակի միջև կայացած միջուկային համաձայնությունից դուրս գալու հարցով Դոնալդ Թրամփի հավանական քայլերից և չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահին կոչ են արել վերանայել այդ ոլորտին առնչվող որոշումները:
Հիշյալ միջազգային փորձագետների այդ թվում ճապոնացի փորձագետ Նոբույասու Աբեի և ՄԱԳԱՏԷ-ի նախկին գերատեսուչ Հանս Բլիքսի հայտարարության համաձայն, մինչ այժմ Իրանի և Վեցյակի միջև կայացած միջուկային համաձայնությունը արդյունավետ է եղել:
ԱՄՆ-ն նախկին կառավարության ավագ բանագնաց Վենդի Շերմանը նախազգուշացրրել է, որ ՀԳՀԾ-ն պատռելն ԱՄՆ-ի ազգային անվտանգության ոլորտում հնարավոր ամենավատ քայլն է:
Շերմանը հավելել է.«ՀԳՀԾ-ից դորս գալը մեծ անջրպետ կառաջացնի Վաշինգտոնի ու նրա եվրոպացի դաշնակիցների միջև»: