Սեպտեմբեր 16, 2017 07:16 Asia/Tehran
  • ԱԽ-ն Հյուսիսային Կորեայի դեմ հաղորդագրություն է հրապարակել

ՄԱԿ-ի ԱԽ-ն մի հաղորդագրություն հրապարակելով հխիստ հրահրիչ է համարել և դատապարտել է Հյուսիսային Կորեայի ուրբաթ օրվա հրթիռային փորձարկումը:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, ՄԱԿ-ի ԱԽ-ն մի հաղորդագրությամբ Հյուսիսային Կորեայից պահանջել է վերջ տալ իր հրթիռային փորձարկումներին:

ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները  սեպտեմբերի 11-ին ճնշում գործադրելով ՄԱԿ-ի ԱԽ-ի վրա Հյուսիսային Կորեայի դեմ, նոր բանաձև վավերացրեցին:

Հյուսիսային Կորեան ուրբաթ օրը վաղ առավոտյան Փխենյանի Սունանի տարածքից բալիստիկ տեսակի հրթիռ արձակեց, որն անցնելով Ճապոնիայի Հոկայդո կղզու վրայով, ընկավ այդ կղզու հարավային հատվածում:

Հյուսիսային Կորեան բազմիցս հայտարարել է, որ քանի դեռ ԱՄՆ-ն  շարունակի Փխենյանի դեմ շրջափակումներն ու ճնշումները, որպես ԱՄՆ-ի դիմաց կանխարգելիչ գործոն, կպահպանի իր միջուկային ու հրթիռային կարողությունը:

 

Պիտակ