Սեպտեմբեր 16, 2017 13:33 Asia/Tehran
  • Իսպանիայի կառավարությունը կարող է որպես պատիժ ընդհանրապես զրկել Կատալոնիային ինքնավարությունից

Իսպանիայի կառավարությունը կարող է ծայրահեղ քայլերի դիմել և որպես պատիժ ընդհանրապես զրկել Կատալոնիային ինքնավարությունից՝ հայտարարել է երկրի մշակույթի նախարար Ինիգո Մենդես դե Վիգոն, ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

 

«Մենք կգործենք բավական խիստ՝ կախված այն բանից, թե ինչպես իրենց կպահեն առաջիկայում անջատման կողմնակիցները»,- հայտարարել է դե Վիգոն մամուլի ասուլիսի ընթացքում:

Հիշեցնենք, որ Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են անկախության հանրաքվեն անցկացնել հոկտեմբերի 1-ին, և եթե բնակչության մեծամասնությունը կողմ քվեարկի, ապա նրանք կառանձնանան պաշտոնական Մադրիդից:

orer.news

Պիտակ