Մեյն ու Թրամփը հեռախոսով քննարկել են լոնդոնյան մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունը
Սեպտեմբեր 16, 2017 12:55 Asia/Tehran
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել լոնդոնյան մետրոյում այսօր տեղի ունեցած ահաբեկությունը, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Թրամփը ցավակցել է պայթյունի հետեւանքով տուժածներին։ Նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան պետք է շարունակեն սերտ համագործակցել, որպեսզի կանգնեցնեն ամբողջ աշխարհում անմեղ մարդկանց վրա հարձակումները ու պայքարեն ահաբեկության դեմ։
Պիտակ