Սեպտեմբեր 17, 2017 19:55 Asia/Tehran
  • Բանակցությունը Կորեական թերակղզում տիրող ճգնաժամի միակ ելքն է

Պենտագոնի նախկին պաշտոնյան ընդգծել է,որ մոտալուտ աղետը կանխելու միակ ելքը ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև ուղղակի բանակցությունների սկսումն է:

Վաշինգտոնից ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի  նախկին պաշտոնյա Մայքլ Մալոֆը Press TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է.«Ներկա պայմաններում Կորեական թերակղզու իրադարձությունների կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար տրամաբանական ելքը բանակցությունն է»:

Քաղաքական հարցերի փորձագետն զգուշացնելով ցանկացած այլ տարբերակի հետևանքների կապակցությամբ ընդգծել է.«Ռազմական հավանական քայլը աղետաբեր կլինի»:

«Հյուսիսային Կորեայի առաջնորդ՝ Կիմ Չեն Ընը ցանկանում է ուժային լծակ ունենալ,որպեսզի դրանով կարողանա կանխել պատժամիջոցների սահմանման ճանապարհով իր իշխանության տապալումը», ասել է ամերիկացի փորձագետը: 

Մայքլ Մալոֆն ընդգծել է.«Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ծրագրերի շարունակումը կանխելու նպատակով այդ երկրի դեմ սահմանված պատժամիջոցները,որոնք Փխենյանը  անհրաժեշտ է համարում ԱՄՆ-ի թշնամական քաղաքականություններից պաշտպանվելու համար, ձախողել են»:

Պիտակ