10 միլիոն եմենցի երեխաներ հումանիտար օգնությունների կարիք ունեն
ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը հայտարարել է, որ պատերազմի ու բախումների պատճառով, 10 միլիոն եմենցի երեխաներ հումանիտար օգնությունների կարիք ունեն:
ՄԱԿ-ը հայտարարել է, որ շուրջ 21 միլիոն եմենցիներ հումանիտար օգնությունների կարիք ունեն, որոնցից 10 միլիոնն առանց այդ օգնությունների չի կարող շարունակել իր կյանքը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև հայտարարել էր, որ 2017թ. ապրիլի 27-ից մինչ օրս, Եմենում հինգ տարին չբոլորած 150 հազար երեխաներ տառապում են խոլերայով: Իսկ հինգ տարին չբոլորած 380 հազար երեխաներ տառապում են ծանր թերսնումից:
Սաուդյան վարչակազմը 2015թ. մարտից ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան ու արաբական պետությունների հովանավորությամբ գրոհեց Եմենի վրա՝ այդ երկրի հրաժարված նախագահ Աբդե Ռաբե Մանսուր Հադիին իշխանություն վերադարձնելու համար: