Սեպտեմբեր 18, 2017 17:46 Asia/Tehran
  • Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողին դատապարտել են 9 տարվա ազատազրկման:

Բաքվից «Ֆրանս Պրես» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ադրբեջանում Շեքիի շրջանի  ծանր հանցագործությունների դատարանը լրագրող Էլչին Իսմայիլիին  դատապարտել է 9 տարվա ազատազրկման: Ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ և իշխանության ներկայացուցիչների անօրինական գործունեությունը բացահայտող հոդվածների հեղինակ  Էլչին Իսմայիլիին մեղադրում են կաշառակերության, պաշտոնական դիրքի չարաշահման և սպառնալիքի միջոցով գումար կորզելու մեջ: Դատապարտված լրագրողի փաստաբան Էլչին Սադըգովն ադրբեջանական դատարանի որոշումը չհիմնավորված և ապօրինի է անվանել: Վերջինս ընդգծել է, որ դատաքննության ընթացքում լրագրողի մեղավորությունը հաստատող որևէ ստույգ ապացույց չի ներկայացվել:«Դատարանի նման որոշման նպատակը քննադատների նկատմամբ ճնշումն գործադրելն է»,ասել է փաստաբանը: Նա հայտնել է,որ  կբողոքարկի վճիռը:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը սույն թվականի փետրվարին հրապարակել էր հայտարարություն,որում  դատապարտել էր Իսմայիլիի ձերբակալությունը: Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ ներկայումս Ադրբեջանում շինծու մեղադրանքներով ձերբակալված է 12 լրագրող և բլոգեր: «Ադրբեջանի իշխանությունները անտեսում են մարդու իրավունքների շուրջ իրենց իսկ ստորագրած պարտավորությունները  և միջազգային հանրությունը պետք է արձագանքի դրան»,- շեշտված էր հայտարարության մեջ:

 

Պիտակ